Ոստիկանապետի ԺՊ-ն Մարտի 8-ի առթիվ շնորհավորում է կոլեգա կանանց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին՝ Մարտի 8-ի՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ:

Դուք տղամարդկանց հավասար, արհեստավարժ նվիրումով կատարում եք ձեր մասնագիտական ու մարդկային պարտքը՝ ծառայել օրենքին ու քաղաքացուն, պահպանել օրինականությունն ու արդարությունը:

Սիրելի՛ կանայք, կոչմանն ու առաքելությանը անմնացորդ ծառայելու հետ՝ դուք ընտանիքի հիմնասյունն ու պահապանն եք, երեխաների դաստիարակության երաշխավորը, արժանապատիվ ապագայի հավատավորն ու արարողը:

Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք օրինակելի ճանապարհ են անցել և այսօր էլ երիտասարդ ոստիկաններին են փոխանցում իրենց փորձը, իրենց հավատարմությունը մեր գործին:

Շնորհավորանքներս եմ հղում Արցախի Հանրապետության մեր գործընկերուհիներին և մաղթում խաղաղ ծառայություն ու երջանկություն:

Շնորհավորում եմ ոստիկանների կանանց, մայրերին, քույրերին, դուստրերին, որոնք հուսալի թիկունք են օրենքին ու ժողովրդին ծառայող իրենց հարազատների համար:

Շնորհավորում եմ բոլոր կանանց:
Խաղաղություն բոլորիդ ընտանիքներին:

Երջանկություն ձեզ, սիրելի՛ կանայք:
Արման ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ»։