Ռուսաստանում 68 տոկոսը դեմ է նախագահի պաշտոնում կնոջը տեսնելուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

ռուսաստան

Ռուսների մեծամասնությունը չի ցանկանում կնոջը ՌԴ նախագահ պաշտոնում։ Նրանց կարծիքով՝ ավելի լավ կլինի՝ կինը սոցիալական ոլորտներից մեկի գերատեսչության ղեկավարի պաշտոն զբաղեցնի։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղվելով հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքներին:

Կին նախագահին դեմ է արտահայտվել հարցվածների 68 տոկոսը, 21 տոկոսը կողմ է արտահայտվել: 56 տոկոսը դեմ է արտահայտվել կին վարչապետին, 31 տոկոսը կողմ է եղել: Հարցվածների 83 տոկոսը չի ցանկացել կին տեսնել ուժային գերատեսչության ղեկավարի պաշտոնում:

Ռուսներից յուրաքանչյուր երկրորդը կարծում է, որ կնոջը համապատասխանում է ղեկավարել քաղաքական կուսակցություն, դումայի խմբակցությունները կամ հանձնաժողովները: 69 տոկոս կարծիքով՝  կինը պետք է զբաղեցնի առողջապահության, կրթության կամ սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը:

«Երիտասարդ քաղաքացիներն ավելի շատ են աջակցություն հայտնել կանանց քաղաքական ամբիցիաներին»: Այս մասին հայտնում են կենտրոնի սոցիոլոգները։ Հարցմանը մասնակցածներից 53 տոկոսը՝ 18-24 տարեկան տարիքային խմբից՝  նախագահի պաշտոնում տեսել է կնոջ, մնացյալը կնոջը տեսել է վարչապետի պաշտոնում: Իսկ 60 տարեկանից բարձր մարդկանց շրջանում հարցվածները նախագահի ու վարչապետի պաշտոնում տեսել են տղամարդու։ Հարցվածներից 78 տոկոսը նախագահությունը տղամարդու մասնագիտություն է համարել, իսկ 66 տոկոսն այդպիսին է համարել վարչապետի պաշտոնը: