ԵԿՄ-ն պետք է լինի ռեզերվային լուրջ ուժ՝ բանակի թիկունքում․ Սասուն Միքայելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

սասուն

«ԵԿՄ-ն այսօր էլ համալրվում է, և արվում է ամեն բան՝ ձևավորելու բանակի կողքին կանգնած երկապահների գումարտակ»։ Այս մասին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Սասուն Միքայելյանը նշում է, որ ԵԿՄ-ն երկրի սահմանները առաջին իսկ ոտնձգությունից պահպանելու համար պետք է ավելի համախմբվի և լինի բանակի կողքին։

Հարցին՝ ԵԿՄ-ն Պաշտպանության նախարարության կազմում ընդգրկելու պլաններ առկա՞ են, Միքայելյանը պատասխանեց․

«ԵԿՄ-ն պետք է լինի ռեզերվային լուրջ ուժ՝ բանակի թիկունքում։ Մենք կամաց-կամաց գնում ենք դրան, առաջիկայում, անկասկած, փոփոխություններ են սպասվում»։