Արսեն Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել Տիգրան Մուկուչյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ սահմանադրական հանրաքվեի քարոզչության ընթացքում արձանագրված քարոզչական խախտումների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

«Մասնավորապես քննարկել ենք ընտրակաշառքներ բաժանելու հրապարակային հայտարարությունները և այսօր ԱԺ-ում Սուրեն Պապիկյանի կողմից թույլ տված քարոզչության օրենսդրական կանոնների խախտման դեպքը»,- գրել է Բաբայանը և հավելել, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ն հետևում է առերևույթ խախտումների վերաբերյալ արձանագրումներին և արդեն ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ։