Բանակի դեմ իրավապաշտպաններից ոմանք միտումնավոր քայքայիչ գործունեություն են ծավալում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

«Իրավապաշտպանների բերանում ծեծված թեզեր կան։ Նրանք կա՛մ չեն գիտակցում՝ ինչ թեզեր են առաջ «բրթում», կա՛մ չեն հասկանում դրա վտանգը, կա՛մ հակված եմ մտածելու՝ միտումնավոր են անում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով բանակում մահվան դեպքերի վերաբերյալ որոշ իրավապահների հայտարարությունների մասին։

«Թող իրենք ինձ բացատրեն, եթե քայքայիչ գործունեություն չեն ծավալում, տարվա ընթացքում քառակի անգամ կանխարգելված ինքնասպանությունների ու սպանությունների մասին ինչո՞ւ չեն խոսում։ Ինչու՞ չեն ասում, որ կան հազարավոր հրամանատարներ, որոնք 24 ժամ իրենց պարտականությունը հիասքանչ կատարում են, և մենք ունենք անվտանգ պետություն իրենց կյանքի շնորհիվ, բայց խոսում են 5-10 հոգու օրինակով՝ սևացնելով մնացած հազարավորներին։ Դե՛, բացատրեք ինձ՝ տրամաբանությունը ո՞րն է, եթե միտումնավոր չեք անում, հարգելինե՛րս»,- ասել է Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։