Սահմանադրական հանրաքվեին ուղիղ հեռարձակմամբ հնարավոր կլինի հետևել առնվազն 1500 տեղամասից

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էիր էջում գրել է․ 

«Լավ լուր կառավարությունից

Մոտ երկու շաբաթ առաջ դիմել էի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում ապահովել քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում, բոլոր ընտրական տեղամասերից ուղիղ ժամանակային ռեժիմով, հատուկ ստեղծված կայք(եր)ի միջոցով:

Այսօր ինձ է փոխանցվել կառավարության պատասխանն առ այն, որ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1.500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է 660,000․0 հազար դրամ:

Նախատեսվում է իրականացնել քվեարկության ամբողջ ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և ուղիղ հեռարձակում շուրջ 1500 տեղամասերից (Երևան ավագանու ընտրությունների ժամանակ ձևավորված բոլոր տեղամասերից):

Այլ մանրամասները՝ ստորև»: