Ռոնալդուն խոսել է մոր առողջական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Ռոնալդու

Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է, որ իր մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն գլխուղեղի կաթված է ստացել ու վիրահատության ենթարկվել:

Նա հայտնել է նաև, որ մոր վիճակը կայուն է։

«Շնորհակալ եմ բոլորիդ հաղորդագրությունների համար: Ես և իմ ընտանիքը ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նաև բժշկական անձնակազմին»,- գրել է ֆուտբոլիստը։

Դոլորեշ Ավեյրուն շտապ վիրահատության է ենթարկվել, ինչից հետո 65-ամյա կինը եկել է գիտակցության։ Նա վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկների հսկողության տակ: