Քրուզը կարանտինի մեջ է հայտնվել կորոնավիրուսի պատճառով․ նկարահանումները դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

առաքելություննանիրագործելիէ

Կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ է «Առաքելությունն անիրագործելի է» մարտաֆիլմի աստղ Թոմ Քրուզը։ Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը:  Հաղորդվում է, որ մարտաֆիլմի նկարահանող խումբը սահմանափակող հակահամաճարակային միջոցառումների համալիր է ենթարկվել Gritti Palace շքեղ հյուրանոցում:

Թոմ Քրուզը նկարահանման հրապարակ է ժամանել դեռ փետրվարի 20-ին։

Հիշեցնենք, որ Իտալիայում կորոնավիրուսի բռնկման պատճառով դադարեցվել էին «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկահարանումները։ Այս մասին The Wrap-ին տված հարցազրույցում հայտնել էր Paramount Pictures ստուդիայի ներկայացուցիչը։

Այն պետք է շարունակվեր ավելի քան երեք շաբաթ։