Սլովակիայում պառլամենտական ընտրություններ են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

սլովակիաընտրություններ

Սլովակիայում ընթանում են պառլամենտական ընտրություններ։ 150 պատգամավորական տեղերի համար պայքարում են քսաներեք կուսակցություններ և մեկ կուսակցությունների կոալիցիա։ Քաղաքացիներն ունեն քվեարկության երկու տարբերակ՝ ուղիղ հաճախելիություն և համացանցային քվեարկություն։ Վերջին տարբերակից հատկապես օգտվում են արտասահմանաբնակները։

Ըստ երկրի օրենսդրության` խորհրդարան մուտք կգործի այն կուսակցությունը, որը կհաղթահի 5 տոկոսանոց բարիերը։ Ըստ երկրում անցկացրած սոցհարցումների՝ ամենաշատը քվեներ կհավաքի «Ուղղվածությունը՝ դեպի սոցիալ-դեմոկրատիա» կուսակցությունը։ Այն ութ տարի է, ինչ կառավարություն է ձևավորում։