ԱՆ աշխատակազմի ղեկավարը «ՁԻԱՀ-ի» կենտրոնի աշխատակիցներին սպառնացել է քրեական հետապնդմամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

լուսին

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի աշխատակիցներին սպառնացել է քրեական հետապնդում իրականացնել նրանց նկատմամաբ։ Գրառումը՝ ստորև․.

«Հրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը:

Իմ ունեցած տեղեկատվությամբ, երեկ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը մի քանի հոգու ուղեկցությամբ այցելել է «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն», որտեղ աշխատակիցներին (հիմնականում կանանց) սպառնացել է քրեական հետապնդմամբ` աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու կապակցությամբ:

Բուժաշխատողների վրա նման ճնշումներ երբեք չեն եղել և նման սպառնալիքներով երբեք չեն խոսել բուժաշխատողների հետ:

Մյուս կողմից «աշխատանքի են լծվել» նախարարության քարոզիչները, մասնավորապես սորոսական «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի հետ փոխկապակցված քարոզիչները, որոնք փորձում են էմոցիոնալ դաշտ տեղափոխել բուժաշխատողների արդարացի պահանջը և պայքարը:

Երեկ տված ասուլիսում ես ընդգծեցի, որ նման մոտեցում է լինելու և կրկին կոչ եմ անում առողջապահության նախարարությանը զերծ մնալ նման գործելաոճից և քննարկումներ իրականացնել ՄԻԱՅՆ մասնագիտական դաշտում` մի կողմ դնելով սպառնալիքները, էմոցիոնալ գրառումները, շանտաժը և սեփական չհիմնավորված ամբիցիաները»: