Ֆլեշի Բարսեղին դատի են տվել. այս անգամ հայցվորը Երեւան համայնքն է. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News    

Thumbnail

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական հայց՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի դեմ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւան համայնքը՝ ի դեմս Երեւանի Էրեբունի վարչական շրջանի, դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ քաղաքացիական հայց է ներկայացրել «Ֆլեշ» ընկերության դեմ, պահանջում է, որ դատարանը «Ֆլեշ» ՍՊԸ-ից բռնագանձի շուրջ 7 մլն դրամ:ծ

Այս գործը մակագրվել է դատավոր Աննա Փիլիոսյանին: Իսկ թե ինչի արդյունքում է գործարարը նման գումար պարտք մնացել վարչական շրջանին, պարզ կլինի դատական նիստի ավարտից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում