Ամեն մեկն իր տեղում պետք է լինի․ Արսեն Սաֆարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

«Մենք մի քիչ զգույշ պիտի իրար վերաբերվենք, մի քիչ իրար սիրելով, չէ՞ որ էս փոփոխությունների անունն էր թավշյա, սիրո հեղափոխություն: Մեկ-մեկ ընենց կատաղած դեմքեր ես տեսնում, որ ասում ես՝ արա, էս ի՞նչ թավիշ, էս չգիտեմ ինչ է»,- 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում ասել է երգիչ Արսեն Սաֆարյանը:

Երգիչը թավշյա հեղափոխությունից հետո ամենակարևոր ձեռքբերումը համարում է քաղաքացիների իրավունքի փոփոխությունը երկրում, որ այսօր ամեն մեկը մտածում է՝ այո՛, ես պահանջատեր եմ. «Ես չեմ ուզում, որ իմ երեխան ինչ-որ մեկի մեքենայի ճռոցից վախենա: Ես ուզում եմ, որ մեր իշխանություններն ամեն ինչ տանեն էն ճանապարհով, որ բոլոր ոլորտներում գործի սիստեմը, որ որևէ մեկի անձնական որոշմամբ երկրում  փոփոխություններ չլինեն»,-ասել է Սաֆարյանը:

Արսեն Սաֆարյանն անդրադարձել է նաև իր անցած բեմական ճանապարհին և բեմից դուրս ունեցած նախասիրություններին:

Ավելի հետաքրքիր մանրամասները դիտեք տեսանյութում: