Օլիմպիական խաղերի եռակի և աշխարհի տասնմեկակի չեմպիոնն ութ տարով որակազրկվել է

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ  28,  24News      

լողորդ

Մարզական վճռաբեկ դատարանի որոշմամբ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի տասնմեկակի չեմպիոն, 28-ամյա չինացի լողորդ Սուն Յանը հակադոպինգային կանոնների խախտման համար 8 տարով որակազրկվել է։

Չինացի մարզիկը 2018 թ․ ստուգամն ժամանակ կոտրել էր դոպինգի նմուշի սրվակը։

Ջրային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիան չէր պատժել մարզիկին, սակայն Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը բողոքարկել էր Մարզական վճռաբեկ դատարան և հասել Սուն Յանի որակազրկման մասին որոշմանը։

2014 թվականին Սուն Յանն արգելված դեղամիջոց օգտագործելու համար որակազրկվել էր երեք ամսով։ Երկրորդ անգամ հակադոպինգային կանոնները խախտելու համար Մարզական վճռաբեկ դատարանը կիրառել է առավելագույն պատիժ՝ 8 տարի։