Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի Mercedes-ի դիմապակին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

հրդեհ այրվել մեքենա

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 27-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 12։00-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Վիգեն Պետրոսյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմանում, Սեբաստիա 37 հասցեի ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին պայթեցրել են։

Ոստիկանները նշված արարքը կատարելու կասկածանքով որոնում են Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Նորայր Հովհաննիսյանին, որը Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում Վ. Պետրոսյանի հաղորդման հիման վրա քննվող քրեական գործում ներգրավված է որպես մեղադրյալ։

Ըստ աղբյուրի՝ Վ. Պետրոսյանն աշխատում է գլխավոր դատախազության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ որպես դատախազության դատախազ։