Գերմանիայում անհայտ անձինք կոտրել են թուրքական մարզական ակումբի ապակիները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

գերմանիա

Թուրքական լրավամիջոցները հայտնում են, որ Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա նահանգի Վեզել քաղաքում անհայտ անձինք հարձակվել են թուրքական «Vesel Anadolu Spor» մարզական ակումբի շենքի վրա։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber կայքից։ 

Հարձակվողները կոտրել են բոլոր ապակիները, ներս խուժել շինության տարածք և գույքային վնաս հասցրել ակումբին։

Ակումբի նախագահ Ջիհան Սարըջան հաղորդմամբ՝ իրավապահ մարմիններն արդեն հետաքննություն են սկսել դեպքի մանրամասնությունները պարզելու համար։

Նա նշում է, որ սա հարձակման առաջին դեպքը չէ․ նախկինում նույնպես իրենց ակումբի վրա հարձակումներ եղել են։ Դյուսեդորֆում գտնվող Թուրքիայի հյուպատոսը այցելել է դեպքի վայր և պարզաբանումներ ստացել կատարվածի վերաբերյալ։