«Վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում». Գևորգ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

քաղաքական

«Այսօր շրջանառության մեջ կդրվի «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում (փոփոխություն) կատարելու մասին» իմ նախագիծը, որով նախատեսվում է քրեական պատասխանատության վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Ավելի պարզ ասած՝ նախագծի նպատակն այն է, որ սահմանադրական կարգը տապալած (այդպիսի փորձ կատարած) անձին հնարավոր լինի ենթարկել քրեական պատասխանատվության՝ անկախ այն բանից, թե երբ, քանի տարի առաջ է կատարվել հանցագործությունը:

Սպասենք Հայրենի կառավարության արձագանքին»,-գրել է պատգամավորը: