3-րդ հարկից ընկած երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում․ նա դուրս գրվեց հիվադանոցից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

սրբաստվածամայր

Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան աղջնակն այսօր լիովին առողջ դուրս գրվեց հիվանդանոցից: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան էջից։ 

«Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։ Երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում»:

Փոքրիկը հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում: Այսօր դուրս է գրվել բուժող բժիշկների ուղեկցությամբ։