Նախկիններն արդար քրտինքով չեն կառուցել էս առանձնատները․ Մոնումենտի բնակիչներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

2019-ի աշնանը Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, դիմել է վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին՝ օրինականացնելու Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի տարածքում տեղակայված իրենց առանձնատան հարևանությամբ կառուցված շինությունը։

2000-ականներին տարածքը խոտածածկ էր, սակայն տարիների ընթացքում այն վերածվեց, մամուլում արդեն հայտնի դարձած «ընտրյալների» թաղամասի։ Հենց այստեղ էլ գտնվում են կադաստրային ամենաբարձր արժեքով բնակելի տները։ Այսօր այդ տարածքում են տեղակայված ոչ միայն Հովիկ Աբրահամյանի ընտանիքի, այլև Կարեն Կարապետյանի, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի, ԱԺ նախկին նախագահներ Արմեն Խաչատրյանի և Տիգրան Թորոսյանի, նախկին պատգամավորներ Գագիկ Աբրահամյանի, Հովհաննես Սոֆոյանի և նախկին այլ պաշտոնյաների առանձնատներն ու հողատարածքները։

Մինչդեռ 2005 թվականին հաստատված գլխավոր հատակագծով այս տարածքների մեծ մասը նախատեսված էր բնակչության համար․ այստեղ պետք է լինեին զբոսայգիներ, արհեստական ջրավազաններ։ Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հատակագծով նախատեսված էր Հյուսիսային պողոտան Քանաքեռի բարձունքին կապել «Հյուսիսային ճառագայթ» կոչվող ուղիղ գծով։ 

Մանրամասները՝ տեսանյութում։