Հայաստանում ծավալուն ներդրումների համար պետք չէ սպասել մինչև 2024 թ․

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News 

Բագրատ Ասատրյան

Հայաստանն ինստիտուցիոնալ առումով ծավալուն ներդրումների, հատկապես օտարերկրյա ուըղղակի ներդրումների, դեռևս պատրաստ չէ։ Այս մասին լրագրողներին ասել է ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

Ըստ Աստարյանի՝ ներդրումային միջավայրի հետ կապված խնդիր կա և դժվար կլինի ներդրումներ ներգրավել։ Տնտեսագետի դիտրակմամբ՝ ներդրումների համար պետք չէ սպասել մինչև 2024 թվականը։

«Ներդրումային միջավայր ստեղծելու համար ինստիտուցիոնալ լուծումներ են պետք։
Ես հասկանում եմ, որ իշխանություններն ուզում են ամեն տարի ավելի մեծ ներդրումներ տեսնել, բայց դրա համար շատ ավելին պետք է արվի»,- ասել է նա։

2019 թ․, տնտեսագետի դիտարկմամբ, ժողովրդագրական պատկերների դրական դինամիկա է առկա․

«Մենք մտնում ենք ժողովրդագրական հերթական փոսի մեջ, երբ առաջիկա 2-3 տարիների ընթացքում ակտիվ վերարտադրողական տարիք է մտնելու այն սերունդը, որը ծնվել է 2000-2001 թվականներին, իսկ մենք նորանկախ հանրապետության պատմության մեջ ամենաքիչ ծնունդներ ունեցել ենք հենց այդ ժամանակահատվածում՝ 30,000-32,000 ծնունդ»։