Եթե 2019-ին գնաճը լիներ ծրագրային մակարդակի, ապա մենք կունենայինք ավելի մեծ տնտեսական աճ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

տնտեսական

«Գնաճն իհարկե, չարիք, է, բայց նաև ցածր գնաճն է չարիք: Հայաստանը հիմա այնպիսի ցիկլի մեջ է, երբ երկրի տնտեսությունը բնութագրվում է գնաճի ցածր մակարդակով։ Այս մասին փետրվարի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

Նա վստահեցրեց, որ եթե գնաճը լիներ ծրագրային մակարդակի (մոտ 4 տոկոս), ապա մենք կունենայինք ավելի մեծ տնտեսական աճ․ «Կառավարությունը պետք է մտածի, որ գոնե գնաճի ցուցանիշը ծրագրայինին մոտ լինի»

Բագրատ Ասատրյանը նշեց, որ անհանգստացնող է նաև 2019-ին արտահանման աճի տեմպի ցածր լինելը ներմուծման ծավալներից․«Առևտրի աշխարհագրության տեսակետից նվազում են ԵՄ-ի հետ առևտրի ցուցանիշները՝ ի հաշիվ ԵՏՄ-ի: Սա մեզ պետք է անհանգստացնի»: 

Ըստ Ասատրյանի՝ պետք է անհանգստացնող լինի նաև Հայաստանը Ռուսաստանին կապող Լարսի ճանապարհը, որը տնտեսագետը դժոխային ճամապարհ է համարում․«Դա այն ճանապարհը չի, որ կարող է ապահովել խելամիտ զարգացում»:

Բագրատ Ասատրյանը անդրադարձավ նաև բանկային համակարգին․ «Այս ոլորտում աճի տեմպերն ավելի բարձր են եղել, քան ընդհանուր տնտեսական աճի տեմպը. «2019-ին բանակային համակարգում կապիտալի զգալի աճ է տեղի ունեցել, մոտավորապես 10 տոկոս, իսկ ակտիվների աճը՝ մոտ 17 տոկոս: Սա նշանակում է, որ բնակչության մոտ կան սպասումներ, որ վաղը ավելի լավ է լինելու, քան երեկ էր, այսօր է»։

ԿԲ նախկին նախագահը, անդրադառնալով 2019-ի բյուջեի ցուցանիշներին, նշեց, որ 2019-ին բյուջեի եկամուտների ծրագրավորվածից ավելի բարձր աճ է եղել, բայց ծախսերի ծրագիրը բավարար մակարդակով չի կատարվել․ «Ծախսերի մեծ մասը կատարվել է վերջին ամսում: 11 ամիս բյուջեն պրոֆիցիտով է եղել. սա զավեշտ է, հեգնանք է տնտեսական իրողությունների նկատմամբ»:

Տեսանյութեր

Live

Լրահոս