Դանակահարված դեռահասների վիճակում դրական դինամիկա է նկատվում․ Դերձյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News 

շտապ

Փետրվարի 18-ին, ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել երկու դեռահաս դանակահարված տղա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։

«16-ամյա տղայի մոտ արձանագրվել է ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք: Վիճակը միջին ծանրության է, նկատվում է դրական դինամիկա և առողջության կայունացում:

17-ամյա տղայի մոտ էլ արձանագրվել է գոտկային շրջանի բազմակի և ձախ թիակային շրջանի կտրած-ծակած վերքեր: Վերջինիս մոտ ևս նկատվում է դրական դինամիկա և վիճակի կայունացում: Երկուսն էլ շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ»,- գրել է Դերձյանը: