Ryanair-ը հոդված է հրապարակել Հայաստանի գրավչությունների վերաբերյալ

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News 

Հայաստան

Վերջերս Հայաստան այցելեց Ryanair մեդիա թիմը Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Այցի առաջին տպավորությունների վերաբերյալ մեդիա թիմը հոդված է հրապարակել «Վարդագույն քաղաք Երևան. հայկական մշակույթը, բարձրորակ խոհանոցն ու ուշագրավ պատմությունը» վերնագրով։

Հոդվածում մասնավորապես խոսվում է Երեւանի մշակութային վայրերի, թանգարանների ու Մատենադարանի մասին։

Անդրադարձ է եղել նաև ազգային սննդի կետերի և հետաքրքիր վայրեր այցելությունների մասին։