Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Իմ քայլը» խմբակցության նիստին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 17-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում նիստ է հրավիրել, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում, ամենայն հավանականությամբ, սահմանադրական հանրաքվեի հարցն է:

Նշենք, որ փետրվարի 17-ից մեկնարկել է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, որը տեղի կունենա ապրիլի 5-ին: