«Ոսկե մեդալով էր ավարտել դպրոցը»․ Աշոտյանը զոհված զինծառայողի հետ լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

աշոտյան

«Երեկ զոհված սպան` Հայկ Ասրյանը, ոսկե մեդալով էր ավարտել դպրոցը»: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել զոհված սպայի հետ և հայտնել իր ցավակցությունները։

«Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկ Ասրյանը, ով ոսկե մեդալով էր ավարտել դպրոցը։

Աստված լուսավորի քո և մեր բոլոր զոհված զինվորականների հոգիները։

Հ. Գ. Լուսանկարը Հայկի էջից է...»,- գրել է  նա:

Հիշեցնենք, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 14-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997 թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը: 

Դեպքի փաստով առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն: