2 տղամարդ բերման է ենթարկվել․ նրանց մոտ հայտնաբերվել են թմրամիջոց, ներարկիչ, դեղահաբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

թմրանյութ

Փետրվարի 12-ին՝ ժամը 17.10-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Փափազյան փողոցից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել 47 և 38 տարեկան երկու տղամարդ: Խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել են ափիոնի և մարիխուանայի նմանվող զանգվածներ, 2 ներարկիչ՝ քացախաթթվի անհիդրիդին նմանվող հեղուկով, և «ՕՄՆ» 25 գրառմամբ դեղահաբ:

Նա հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: