Նախկին թաղապետը մեկնում է Կոպենհագեն՝ ուսումնասիրելու հեծանվային գծերի ներդրման փորձը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Վիկտոր

Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը պատրաստվում է մեկնել Կոպենհագեն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Վիկտոր Մնացականյանը։

«Ընկերնե՛ր ջան, մոտ ժամանակներս պատրաստվում եմ մեկնել Կոպենհագեն` ուսումնասիրելու դանիացիների (աշխարհի ամենահաջողված) փորձը` ընդհանուր երթևեկության մեջ հեծանվային գծերի ներդրման ու հեծանվային երթևեկության զարգացման գործում, նրբությունները, առանձնահատկություններն ու հաջողության գաղտնիքները: Եթե այնտեղ ունեք ընկերներ, ծանոթներ, որոնք կարող են ինչ-որ կերպ օգտակար լինել ինֆորմացիայով կամ փորձով, շատ շնորհակալ կլինեմ»,-գրել է նախկին թաղապետը: