Արցախում ժամկետային երկու զինծառայող է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

զինծառայող

Արցախի Պաշտպանության բանակում զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս անհայտ պայմաններում երկու զինծառայող է զոհվել։ Այդ մասին հայտնում են Արցախի ՊԲ և Հայաստանի ՊՆ մամլո ծառայություններից։ 

«Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000 թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է ՊԲ հաղորդագրության մեջ։ 

ՊՆ մալո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ մահացած մյուս զինծառայողի անուն-ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան։