Նոր մանրամասներ՝ Վանաձորում տեղի ունեցած սպանությունից. 21-ամյա կասկածյալն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

հասարակական

Փետրվարի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության որոշմամբ ձերբակալված 21-ամյա Էրիկ Վարդևանյանը ազատ է արձակվել, որը կասկածվում էր փետրվարի 5-ին Լոռու մարզի բնակիչ՝ 51-ամյա Շահեն Գրիգորյանին սպանելու մեջ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղնյուրի տեղեկություններով՝ ոստիկանության ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նշված սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում է 33-ամյա Դավիթ Դավթյանը։

Իրավապահներն ունեն կասկածներ, որ այդ օրը, ժամը 02։։30-ի սահմաններում Բուլղարական 2-րդ ավանի թիվ 157 տնակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Դ. Դավթյանի և Շ. Գրիգորյանի միջև, որի ժամանակ Դ. Դավթյանը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ բռունցքով հարվածել է Շ. Գրիգորյանի դեմքի ձախ այտին, այնուհետև սեղանին գտնվող բաժակով հարվածել գլխին, իսկ հետո վառարանի երկաթյա ձողով հարվածել գլխի գագաթային հատվածին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։