​​​​​​​Մասիս Մայիլյանն առաջադրվել է որպես Արցախի նախագահի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

մասիս

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու:

Այս կապակցությամբ Արցախի ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«2020թ. փետրվարի 11-ի ժամը 17.00-ի տվյալներով ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք  համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երեք թեկնածուների գրանցման փաստաթղթեր. Փետրվարի 11-ին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ինքնաառաջադրման միջոցով իր թեկնածությունն  առաջադրելու մասին Մասիս Սամվելի Մայիլյանի դիմումը:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել»:

Նշենք, որ Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մարտ 31-ին:

Արդեն իսկ Արցախի ԿԸՀ իրենց փաստաթղթերը ներկայացրել են Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: