Պաղեստինը հավատարիմ է Իսրայելի հետ խաղաղության հասնելու ձգտմանը. Աբբաս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

.

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև խաղաղություն հնարավոր է, և Պաղեստինը հավատարիմ է խաղաղությանը հասնելու նպատակին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը:

«Ես ժամանել եմ, որպեսզի այսօր ձեզ ասեմ, որ պաղեստինցիների և իսրայելցիների միջև խաղաղությունը դեռևս հնարավոր է, դրան հնարավոր է հասնել: Ես ժամանել եմ, որպեսզի  հասնեմ միջազգային գործընկերության, որպեսզի հասնեմ կայուն և համընդհանուր խաղաղության: Եվ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այդ խաղաղությանը որպես ռազմավարական ընտրություն»,- ասել է Աբբասը:

     

Տեսանյութեր

Live

Լրահոս