Երևանում հրդեհի բռնկումից այրվել է բնակարանի ննջասենյակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

հրդեհ

Փետրվարի 11-ին՝ ժամը 10:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի  Սայաթ-Նովա թաղամասի թիվ 5 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում և փակ պատշգամբում (մոտ 25 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:03-ին, մարվել՝ 11:24-ին: Տուժածներ չկան:

Ամբողջությամբ այրվել են ննջասենյակի բազմոցը, պահարանը, փակ պատշգամբի գույքը՝ մասամբ և 3 պատուհանի շրջանակները: