Երևանում ավտոբուս է այրվում. ահազանգ ԱԻՆ-ում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

հասարակական

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 09-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արարատյան փողոցում այրվում է ավտոբուս:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:26-ին, մարվել՝ 07:43-ին: Այրվել են ավտոբուսի արգելակները: