Լարսում կուտակված մեքենաների ուղևորներին տաք ուտելիք ու ջուր են բաժանել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

լարս

Վրաստանի Դուշեթիի շրջանում՝ Լարս տանող ճանապարհին, մեքենաների և բեռնատարների կուտակում կա: Ուղևորներին և վարորդներին տաք ուտելիք, հաց և ջուր են բաժանել: Այդ մասին «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշել է Դուշեթիի քաղաքապետ Զուրաբ Սեխնիաշվիլին:

«Երեք օր՝ ինչ այստեղ են: Տարածքում մոբիլիզացված են բոլոր համապատասխան ծառայությունները, այդ թվում շտապօգնության ծառայությունից»,- ասել է քաղաքապետը:

Նշենք, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ըստ աղբյուրի՝ ռուսական կողմում կուտակվել է 838 տրանսպորտային միջոց՝ 720 բեռնատար և 118 մարդատար ավտոմեքենա: