ԱՄՆ-ի խաղատներից մեկում մոտ 200 մարդ վարակվել է նորովիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

ամն

WVUE հեռուստաալիքը հայտնում է, որ ԱՄՆ-ի խաղատուն այցելելուց հետո մոտ 200 մարդ վարակվել է նորովիրուսով։ Բռնկումն արձանագրվել է անցյալ շաբաթ՝ Լուիզիանա նահանգի Լեյք Չարլզ քաղաքի «L'Auberge Casino»-ում:

Նորովիրուսն առաջացնում է սուր աղիքային վարակ, որը երբեմն անվանում են աղիքային կամ ստամոքսային գրիպ: Լուիզիանա նահանգի առողջապահության նախարար Լեյսի Քավանոն հայտարարել է, որ վիրուսը շատ վարակիչ է:

«Այս պահին կարևոր չէ՝ ինչպես է այն սկսվել, քանի որ այժմ տեսնում ենք վիրուսի տարածումը հասարակության մեջ», - ասել է Լեյսի Քավանոն: