Աբովյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչուհու դի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

հասարակական

Փետրվարի 7-ին, ժամը 21:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարաները բացել են բնակարանի դուռը. նախասրահի հատակին հայտնաբերվել է Ելենա Խ.-ի դին (ծնված 1938 թ.):