«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից գողացել են օդակարգավորիչը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

գողություն

Հունվարի 22-ին՝ ժամը 09։12-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 02.30-ից ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ շարժիչի կափարիչը բացելով, Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից գողացել են օդակարգավորիչը՝ օդազտիչ մեխանիզմով:

Ոստիկանության Ավանի բաժանմունքի ՔՀ խմբի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 6-ին՝ ժամը 17.40-ին, նա ներկայացել է Ավանի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: