Արսեն Թորոսյանը հերքում է դպրոցներից մեկում H1N1-ի տարածումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Արսեն

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Երևանի դպրոցներից մեկում H1N1 վիրուս է տարածվել, աշակերտները չեն հաճախում դպրոց։

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հերքեց շրջանառվող լուրը։

«Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը...
Խոզի գրիպ, թռչնի գրիպ, դինոզավրի գրիպ...
Երկրում այս պահին կա սեզոնին բնորոշ սուր-շնչական վարակներով հիվանդացություն, որոնցից մի մասը պայմանավորված է գրիպի վիրուսի տարբեր ենթատեսակներով։

Սեզոնային գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է, ինչպես նաև ՍՇՎ-ներով մարդկանց հետ կոնտակտի բացակայությունը, անձնական հիգիենայի պահպանումը»,-գրել է նախարարը։