Հովիկ Աբրահամյանի եղբոր գործը դատարանում է․ դատավորը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

հասարակական

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի գործը փետրվարի 3-ին մուտք է եղել դատարան։ Գործը քննելու է Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը։ 

Հիշեցնենք, որ Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ապօրինի կերպով մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք պահելը)։ Հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Մրգավետ գյուղի բնակիչ Ամբիկ Գեւորգյանին, ում հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձեւակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբոր՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող Արարատի մարզի Մխչյան նախկին մեխանիկավերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է ռազմամթերք։

Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը, իսկ Ամբիկ Գեւորգյանին՝ ստորագրություն երկրից չհեռանալու մասին։