Արդեն բացահայտված է այս հակապետական նախագծերի հեղինակը․ Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Բաբայան Արսեն

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ո՞վ էր այս օրերին ԱԺ բերված ու տարված խայտաբղետ, հակասահմանադրական ու հակապետական նախագծերի հեղինակը:

Այսպես․

Բերված ու տարված նախագծերում աչք էր ծակում մի բառակապակցություն․ սահմանադրական դատարանի «դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ»: Այս բառակապակցությունը հայկական իրականության մեջ ունի երեք աղբյուր:

1) ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իր հարցազրույցում է առաջին անգամ օգտագործում ,

2) ես հենց այդ հարցազրույցում օգտագործված այդ բառակապակցությունը անվանում եմ որևէ միտք չարտահայտող բառակույտ ,

3) Վահագն Հովակիմյանի անվամբ ԱԺ բերված օրենքների նախագծի հիմնավորումներում օգտագործվել է այդ բառակույտը 

Եվ ուրեմն արդեն բացահայտված է այս հակապետական նախագծերի հեղինակը:

Ի դեպ, ես մոռացել էի արդեն որևէ միտք չարտահայտող այս բառակույտի մասին: Հիշեցրեց Գեղամ Մանուկյանն իր «Անկեղծ ասած» հաղորդաշարով »։