Ադրբեջանը թող մտածի հայաֆոբիայի, ժողովրդավարության մակարդակի մասին․ Արտակ Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

արցախՄԻՊ

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ 2020 թվականի փետրվարի 9-ին կայանալիք ընտրություններին կարող է մասնակցել Ղարաբաղի ժողովուրդը։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արտակ Բեգլարյանը։

«Ես հիացած եմ այս վեհանձնությամբ: Դրա փոխարեն թող մտածեն հայաֆոբիայի, երկրի ներսում մարդու իրավունքների, ժողովրդավարության մակարդակի մասին: Վստահ եմ, որ ադրբեջանցիներին թույլ կտրվի մասնակցել Արցախի ընտրություններին, եթե ստանան մեր քաղաքացիությունը»։

2020-ի ապրիլին Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կկայանան 2020 թվականի փետրվարի 9-ին: