Վերմիշյանի գործով ձերբակալել են նաև նախկին ռեկտորին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

վերմիշյան

Վահագն Վերմիշյանի գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Քաղաքաշինության եւ ճարտարապետության համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը։ Այս մասին հայտնում է hraparak.am-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձինք խուզարկություն են իրականացրել քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում և իրենց հետ տարել համակարգիչները։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկության՝ Վահագն Վերմիշյանի դեմ կա հարուցված քրգործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով, թեև վերջինս հերքել է իր առնչությունն այդ քրգործին։