Ավտովթար՝ Կոտայքի մարզում. 45-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

վթար

Փետրվարի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմանում Սևան քաղաքի բնակիչ 45-ամյա Ռոստոմ Խ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Ռոստոմ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։