Ռուսաստանը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Չինաստան ռուսների տարհանման համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

ռուսական

ՌԴ կառավարությունը Չինաստանում գտնվող իր քաղաքացիներին տարհանելու համար ռազամական ինքնաթիռներ է ուղարկել: Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

ՌԴ ռազմաօդային ուժերի առաջին ինքնաթիռն արդեն մեկնել է ռուսական ավիադրոմից և ուղևորվում է Ուհան:

Նախարարությունից մանրամասնել են, որ ինքնաթիռում ռազմական բժիշկներ և ՊՆ-ի ենթակայությամբ աշխատող վարակաբաններ են կան, որոնք մեկնել են պաշտպանիչ համազգեստներով, դեղորայքով և դիագնոստիկ սարքերով:

Նշենք, որ կորոնավիրուսից մահացածների թիվն արդեն գերազանցում է 400-ը, իսկ վարակվածներինը՝ 20 000-ը։