Արթուր Թորոսյանն նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

.

«Էրեբունի պլազա» ներխուժած եւ կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանի խափանման միջոցը փոխելու համար նրա պաշտպանի բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։

Պաշտպանն ասաց, որ Թորոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Նրա նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել։

Նա հայտնեց, որ Արթուր Թորոսյանը տեսակցության հնարավորություն ունի. «Այս պահին նրա նկատմամբ սահմանափակում չկա։ Եթե նման փորձաքննություն է նշանակում, ուրեմն որոշակի կասկած կա»։

Պաշտպանն ասաց, եթե Վերաքննիչը մերժի իր բողոքը, ապա դիմելու են Վճռաբեկ դատարան։

Հիշեցնենք, որ «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ եւ 7-րդ կետով (պատանդ վերցնելը. 2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, 3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, 7) երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը. 1) կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) հատկանիշներով։