Բադասյանը հանդիպում կունենա Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 4-7-ը աշխատանքային այցելություն կկատարի Հաագա: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

Այցելության ընթացքում նախարար Բադասյանը հանդիպում կունենա Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Խրապենհաուսի հետ:

Նախատեսված են Ռուստամ Բադասյանի հանդիպումները Եվրաջասթի տնօրեն Լադիսլավ Համրանի և Եվրապոլի գործադիր տնօրեն Քաթերին դը Բոլի հետ:

Նախարար Բադասյանը կհյուրընկալվի Խաղաղության պալատում, ուր հանդիպում կունենա Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտյեի հետ:

Հաագայում՝ Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի կենտրոնակայանում, Ռուստամ Բադասյանը դատաիրավական բարեփոխումների փորձի մասին քննարկում կունենա ոլորտի հեղինակավոր փորձագետների հետ: