Առաջիկա օրերին սպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News     

եղանակ

Հանրապետությունում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի, 5-ի և 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի և 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 5-6, ցերեկը կնվազի 2-3, այնուհետև 5-7-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

եղանակ

Երևանում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի, 5-ի և 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի և 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում են, 5-ի երեկոյան ժամերին հնարավոր են տեղումներ։

եղանակ