Մնում է՝ ՍԴ նախագահի դուստրերի կուրսեցիներին կալանավորեն․ Բաբկեն Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

բաբկեն

«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, գրել է, որ գրիչի հայտնի պատմությունից ենթադրում է՝ վարչապետը կտրվել է իրականությունից:

«Գրիչ նվիրելը, իրեն «ջան»-ով դիմելը նա համարում է քծնանք, սա երկրի ադեկվատ ղեկավարին հարիր պահվածք չէ»,-ասել է Բաբկեն Հարությունյանը, ապա կարծիք հայտնել, որ վարչապետը կարող է ամեն րոպե որոշումը փոխել:

«Այս տրամաբանության մեջ կարելի է դիտարկել նաև ՍԴ-ի դեմ գործելաոճը: Նրանք ուզում են ունենալ գրպանային Սահմանադրական դատարան: Եթե պայքարում եք ՍԴ-ի դեմ, ինչ խելքով եք առաջարկում ունենալ նոր ՍԴ, որն արդեն կծառայի ձեզ»,- ասել է Բաբկեն Հարությունյանը։

Ըստ նրա լավ տեղ չի տանի նաև ծեփել-փռելու քաղաքականությունը․ «Մնում է՝ ՍԴ նախագահի սանիկների սանիկներին կամ դուստրերի կուրսեցիներին կալանավորեն»։