Արման Պետրոսյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Պետրոսյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արման Պետրոսյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: