Կորոնավիրուսը հասավ Իսպանիա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News 

կորոնավիրուս

Իսպանիայի կառավարությունը հաստատել է տեղեկատվություն, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը: Հիվանդը Գոմերա կղզում է: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով Իսպանիայի առողջապահության նախարարությանը:

Նշենք, որ Չինաստանում տարածում գտած այս վիրուսը մաշտաբային ծավալներ է ստացել․ Իսպանիայից և Չինաստանից բացի՝ դեպքեր գրանցվել են նաև 22 երկրներում, այդ թվում՝ ՌԴ-ում։  

Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 100-ի, մահացել է 258 մարդ: