Մխիթարյանը հույս ունի հաջորդ շաբաթ վերադառնալ խաղադաշտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News 

Մխիթարյան

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջորդ շաբաթ խաղադաշտ վերադառնալու հույս ունի։ Այս մասին նա հայտնել է «Ռոմայի» երկրպագուների հետ հանդիպման ժամանակ։

Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է ազդրի վնասվածքից հետո և մասնակցում է «Ռոմայի» ընդհանուր խմբի մարզումներին, սակայն դեռ չի հայտնվում թիմի հայտացուցակում։